կարևոր
1116 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-01 18:24

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել վերադարձնել Արցախյան պատերազմի բոլոր գերիներին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել վերադարձնել Արցախյան պատերազմի բոլոր գերիներին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել շուտափույթ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց և ռազմագերիներին, ինչպես նաեւ ընտանիքներին վերադարձնել զոհվածների մարմինները։ Այս մասին տեղեկանում ենք տարածած հայտարարությունից։

«Բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց ազատությունը հակամարտության պատճառով, պետք է վերադառնան իրենց տները, իսկ զոհվածների հարազատները պետք է ստանան իրենց հարազատների դիերը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի:

Անհայտ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը, ինչպես նաև հրաժարվելը հանձնել մահացածի աճյունները «կարող է հավասարվել բռնի անհետացման հետ», ինչը կանխելու պարտավորություն են ստանձնել ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը»,-ասվում է փորձագետների հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց անհանգստացնում են այն պնդումները, որ ռազմագերիները և այլ պաշտպանված անձինք ենթարկվել են առանց դատավարության սպանությունների, բռնի անհետացման, խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի։

«Ոչ մի բացառիկ հանգամանք ՝ լինի դա պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն կամ այլ հանրային արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների և բռնի անհետացումների արդարացում: Նման գործողությունները, երբ կատարվում են զինված բախումների ընթացքում, կարող են նաև դիտվել որպես ռազմական հանցագործություններ

Մենք լրջորեն անհանգստացած ենք դաժան վերաբերմունքի եւ մարմինների պղծման մասին հաղորդագրություններով։ Երկու կողմերն էլ կոչ ենք անում արժանապատվորեն կարգավորել զոհվածների դիակների փոխանակումը և գերիների հարցում գործել բոլորը բոլոչի դիմաց սկզբունքով»,-նշել են փորձագետները։