01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը 2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել էր Արարատի մարզպետ և այդ պաշտոնից ազատվել էր 2020 թվականի դեկտեմբերին։