կարևոր
1814 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-01 17:20

«Ոչ թե հաղթում ենք, այլ հաղթելու ենք»․ Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ չի ստել հանրությանը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայոց Աշխարհը սեպտեմբերի 27-ից սկսած 44 օր «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո է ապրել: Ընթացքում, ռազմաճակատում տեղի ունեցողի վերաբերյալ պաշտոնական տեղեկագրերում, նկարագրություններում տարատեսակ ձեւակերպումներ էին «մարտավարական նահանջ է, տագնապ մի տարածեք», «հակառակորդի ռազմավարական կարեւորության օբյեկտները հավաստանշած են» հանրույթի մոտ տպավորություն էր ստեղծվում, որ հայկական բանակը դրանք պետք է խոցի թշնամուն պատճառելով մեծ կորուստներ, չնայած դա տեղի չէր ունենում:

Նման այլ բացատրությունների կիրառմամբ էր ամեն երեկո ռազմաճակատի մասին պատմում նաեւ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նոյեմբերի 10-ից մեզ համար նվաստացուցիչ հայտարարություն-համաձայնագրով ռազմական գործողությունների կանգնեցումից ավելի քան 2.5 ամիս անց Արծրուն Հովհաննիսյանը դարձյալ հանդիպել է լրագրողներին: Նրան ուղղվելիք հարցերը շատ էին, մի քանիսին նա պատասխանել է իրեն հատուկ ոճով:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: