կարևոր
1516 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-01 16:46

ՊՆ ծառայողի տան նկուղում պայթյուն է լսվել․ նա կարծում է` կատարվածը դիտավորություն է

ՊՆ ծառայողի տան նկուղում պայթյուն է լսվել․ նա  կարծում է` կատարվածը դիտավորություն է

Հունվարի 29-ին Ոստիկանության Գուգարքի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Սամվել Խ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01։25-ի սահմաններում, իր տան նկուղում պայթյունի ձայն է լսել։ Իջնելով նկուղ՝ նա նկատել է, որ այնտեղ հրդեհ է բռնկվել, որը իրենց ուժերով մարել են։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշված հասցե է մեկնել Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվը խումբը։ Արդեն տեղում Սամվել Խ․ն ոստիկաններին հայտնել է, որ կրակի մարման ժամանակ ինքը բենզինի հոտ է առել ու ունի կասկածներ, որ այդ ամենը դիտավորյալ է արվել։ Փաստի առթիվ գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև պարզվում է վնասի չափը։ Սամվել Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը ՀՀ ՊՆ ծառայող է։