կարևոր
1122 դիտում, 9 ամիս առաջ - 2021-02-01 19:16

Ռազմական հեղաշրջում՝ Մյանմայում․ բանակն իշխանության ղեկն իր ձեռքն է վերցրել՝ ձերբակալելով երկրի առաջնորդ Աուն Սան Սու Չժիին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել Մյանմայում: Հարավարեւելյան Ասիայում գտնվող այդ երկրի բանակն իշխանության ղեկն իր ձեռքն է վերցրել՝ ձերբակալելով Մյանմայի դե ֆակտո առաջնորդ Աուն Սան Սու Չժիին ու մի շարք այլ պաշտոնյաների:

Բանակը երկրում մեկ տարով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Մինչեւ 2011 թվականի ժողովրդավարական բարեփոխումները, Մայնման ղեկավարում էր բանակը: Այսօր զինվորականները հայտարարել են, որ երկրի կառավարումն իրենց ձեռքն են վերցնում, քանի որ վստահ են՝ 2020-ի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել են:

Այդ արդյունքներով կրկին հաղթել էր 75-ամյա Սու Չժիի «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությունը: Միացյալ Նահանգները դատապարտել է Մյանմայում տեղի ունեցած հեղաշրջումը՝ հորդորելով ազատ արձակել ձերբակալված պաշտոնյաներին: