11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Էգեյան ծովի ավազանում Իզմիր քաղաքի Կարաբուրուն թաղամասի մոտակայքում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:
Երկրաշարժերը գրանցվել են փետրվարի 1-ի առավոտյան մեկ րոպե ընդմիջումով: Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի (AFAD) կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել 08.46-ին` 5,1 մագնիտուդ ուժգնությամբ և 20,69 կիլոմետր խորության վրա, իսկ երկրորդը 08.47-ին`4,8 մագնիտուդ ուժգնությամբ և 7 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժերի ընթացքում մարդկային կորուստների կամ նյութական վնասների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել: