կարևոր
1433 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-01 13:21

Կարսում մեկնարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

Կարսում մեկնարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները

Հայաստանի սահմանների մոտ՝ Կարսում, այսօր մեկնարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հերթական համատեղ զորավարժությունները:

Ինչպես հաղորդել էինք՝ Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը: 

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի սահմանների մոտ այդ զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ, հավելել, որ տարածաշրջանում վստահության ձեւավորման համար պայմաններ կարող է ստեղծել Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը: