կարևոր
1375 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-01 12:11

Մեկ շաբաթում գրանցվել է 141 արտակարգ դեպք. ընդհանուր արձանագրվել է 18 մահ. ԱԻՆ

Մեկ շաբաթում գրանցվել է 141 արտակարգ դեպք. ընդհանուր արձանագրվել է 18 մահ. ԱԻՆ

Հունվարի 25-ից 31-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 342 դեպք, որից 141-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 56 հրդեհի, 2 փլուզման, 1 քարաթափման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 96 կենցաղային կանչ. տուժել է 110 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 18 մահ:

Արձանագրվել է թունավորման 10 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 55 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 98 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 59 տրանսպորտային միջոց: