60 տեղանոց ևս մեկ բլոկ-մոդուլային քաղաք է կառուցվել Արցախում ռուս խաղաղապահների համար։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից 60 տեղանոց ևս մեկ բլոկ-մոդուլային քաղաք է կառուցվել Ասկերանի Խաչմաչ բնակավայրում:
Այն արդեն չորրորդ նման քաղաքն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար։
Բլոկ-մոդուլային ավանների կառուցումը թույլ է տալիս կյանքի և կենցաղի հարմարավետ պայմաններ ստեղծել անձնակազմի համար և հրաժարվել սննդի, բաղնիք-լվացքատան դաշտային կետերից, պահեստներից։
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում):
Բնակավայրերը համալրված են կահույքով, ինչպես նաև կենցաղային տեխնիկայով։