18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար: Բոլոր ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ»,- հայտնում են ծառայությունից՝ վարորդներին խորհուրդ տալով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: