կարևոր
5030 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-01 10:19

Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տկ. Հակոբյան. ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն մերժում է Աննա Հակոբյանին

Հ.Յ.Դ. Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի Հայտարարությունը

«Մամուլից իմացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր հասել է Լոս Անջելըս։

Տիկ. Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ իր երկչոտ վերաբերումը, իր ընդդիմադիրների դեմ իր գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության դեմ բաժանարար եւ սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորսված եւ գերեվարված զինվորները վերադարձնելու իր անկարողությունը, յհտպատերազմյան մարդասիրական տագնապին նկատմամբ իր ապաշնորհ կեցվածքը, իր ստերը պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո, իր դաւվդրամտությունը՝ գաղտնաբար ստորագրելով մեր հողերը հանձնելու հայտարարութեան տակ, պատերազմը ղեկավարելու իր քանդիչ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց հազարավոր զինվորների նահատակության, եւ փաստորեն՝ ադրբեջանական օրակարգը պաշտպանելն ու առաջ մղելը։

Մենք հստակ պատգամ ունենք տիկ. Հակոբյանին, որը մեր համայնքն է այցելում առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով.

Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկ. Հակոբյան»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության

Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե