կարևոր
1238 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-31 21:44

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Հունվարի 31-ին, ժամը 16:33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ - Կարբի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 16։46-ին, մարել՝ 17։01-ին։ Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և սրահի ցուցիչների (մասամբ) հատվածները. տուժածներ չկան։