կարևոր
1144 դիտում, 8 ամիս առաջ - 2021-01-31 21:24

Երեւանի դպրոցներից մեկում հայտնաբերվել է 66-ամյա կնոջ դի

Երեւանի դպրոցներից մեկում հայտնաբերվել է 66-ամյա կնոջ դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 197 միջնակարգ դպրոցի բակում կնոջ դի հայտնաբերելու փաստով:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Սուսաննա Մելքոնյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Աղբյուրի տեղեկություններով, մահացածը աշխատում էր նշված դպրոցում, որպես դռնապահ: