Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:
VBET Հայաստանի առաջնությունում «Գյումրի»-ն հյուրընկալվելիս 24-84 հաշվով պարտություն կրեց «Երևան Բասկետ» ակումբի կողմից։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Նարինե Գյոկչյանը(Երևան Բասկետ), ով վաստակեց 29 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: