կարևոր
1553 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-31 19:45

Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի ընկերական խաղում

Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի ընկերական խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի ընկերական խաղում:

Ղազախական «Աստանա»-ն ստուգողական հանդիպում է անցկացրել Ղազախստանի Մ21 տարեկանների թիմի հետ և հաղթել է 2:3 հաշվով: Տիգրան Բարսեղյանը մասնակցել է հանդիպման երկրորդ կեսին, դարձել գոլի հեղինակ:

Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից: Ֆուտբոլիստի գործակալը կապվել է եվրոպական և ռուսական ակումբների հետ` առաջարկելով հայ կիսապաշտպանի ծառայությունները: Բարսեղյանը հեռացումը կապվում է ներկայիս ակումբի` «Աստանա»-ի բյուջեի էական կրճատման հետ:

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա»-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: «Աստանա»-ի անցկացրած քվեարկությամբ երկրպագուները հենց Տիգրան Բարսեղյանին են ճանաչել ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Մակս Էբոնգը, Մարին Տոմասովը, Աբզալ Բայսեբեկովը և Նենադ Էրիչը: Բարսեղյանը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 19 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ: