կարևոր
1404 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-31 17:31

«Շիրակ»-ն ընկերական խաղում հաղթեց «Սևան»-ին

«Շիրակ»-ն ընկերական խաղում հաղթեց «Սևան»-ին

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ընկերական հանդիպում անցկացրեց «Սևան»-ի հետ:

Ձորաղբյուրի ուսումնամարզական հավաքի ընթացքում «Շիրակ»-ն առաջին ընկերական խաղում 1:2 հաշվով հաղթեց «Սևան»-ին: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Արման Ասլանյանը և Արամ Մուրադյանը:

«Շիրակ»-ի հավաքը տեղի կունենա՝ հունվարի 30-ից մինչև փետրվարի 12-ը, որից հետո թիմը վերադառնալու է Գյումրի: «Շիրակ»-ի առաջին պաշտոնական հանդիպումը 2021 թվականին տեղի կունենա փետրվարի 20-ին Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի»-ի դեմ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: