կարևոր
698 դիտում, 9 ամիս առաջ - 2021-01-31 17:19

Մոսկվայի կենտրոնում սկսել են բերման ենթարկել չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին

Մոսկվայի կենտրոնում սկսել են բերման ենթարկել չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին

Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին մոսկվայի կենտրոնում:

ՏԱՍՍ-ի թղթակիցների հաղորդմամբ՝ ոստիկանները «Չիստիե պրուդի» եւ «Տրուբնայա» մետրոյի կայարանների մոտ բերման են ենթարկել գլխարկներով կասկածելի մի քանի երիտասարդ մարդու, որոնք հիմնականում կրում էին սպորտային հագուստ: Բերման ենթարկվածների շարքում մեկ օտարերկրյա քաղաքացի է: Մի քանի մարդ բերման է ենթարկվել, քանի որ գտնվել է ոգելից խմիչքների ազդեցության ներքո:

Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցները հարգալից կերպով խնդրում են մեծ պայուսակներով կամ ուսապարկերով մարդկանց ցույց տալ դրանց պարունակությունը ստուգելու համար:

ՆԳՆ-ն եւ դատախազությունը բազմիցս նախազգուշացրել են հունվարի 31-ի չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին, իսկ մասնակցության համար նախատեսված է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն: Ակցիաներին մասնակցելու կոչերը տարածվում են սոցցանցերում: