24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այս գիշեր, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Նա ԱՄՆ է մեկնել այսօր, գիշերը ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:
Աննա Հակոբյանին տեղափոխող ինքնաթիռը Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջք կկատարի մոտ տասներկու ժամից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ նաև ճոխ ընթրիքների էր մասնակցել՝ թանկարժեք խմիչքներ վայելելով: Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու լուրը չէին հերքել նրա ընտանիքի անդամները՝ ասելով, որ դա մասնավոր այց է եղել: