կարևոր
1067 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-31 12:29

ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19-ի 162 601 նոր դեպք

ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19-ի 162 601 նոր դեպք

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 162,6 հազարով, գրանցվել է 3483  մահվան դեպք: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 162 601 նոր դեպք: Համավարակի տարածման սկզբնական շրջանից ի վեր երկրում գրանցվել է COVID 19-ի ավելի քան 25,9 մլն դեպք, մահացել է ավելի քան 436,8 հազար վարակակիր: