20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաաղթելյանը գրում է.
Ձախողվածների այս խղճուկ կառավարությունը գողանում է նաև մեր երկրի ապագայի զարգացման հնարավորությունները
2020թ. ավարտին ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է 7,947 միլիարդ ԱՄՆ դոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 6,005 միլիարդ ԱՄՆ դոլար:
2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 5 անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն և կազմել է ՀՆԱ-ի մոտ 68 տոկոսը՝
- ՀՀ պետական պարտքն աճել է աննախադեպ՝ դրամային արտահայտությամբ 21,7 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 15,8 տոկոսով,սրա կողքին ՀՆԱ-ն ունեցել է գրեթե զրոյական աճ
- Ավելին՝ իրենց դավաճանական իշխանությունը և երկրին վրա հասնող հումանիտար աղետը հնարավորինս ձգելու, թոշակ, անապահովության նպաստ, պետական հատվածի աշխատավարձ վճարելու համար այս ապաշնորհները նորից դիմում են պետական պարտքի ավելացմանը.
- 2021թ. հունվարին տեղաբաշխել են 750 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եվրոպարտատոմսեր (դեռ անհրաժեշտ է պարզել այս գործարքի կասկածելի հիմքերը և իրական գնորդներին),
- փաստորեն՝ այս իշխանությունների օրոք ՀՀ պետական պարտքն աճեց 1,84 միլիարդ ԱՄՆ դոլարով և դարձավ 8,7 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 75 տոկոսը,
- իսկ ՀՀ արտաքին պարտքը արդեն դարձավ 6,755 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 58 տոկոսը, մեր երկիրը հասցնելով արտաքին պարքի ճգնաժամի շեմին:
Ակնհայտ է՝ պետական արտաքին ու ներքին պարտքի աճի նման ահագնացող տեմպերով ձախողակ քաղաքական այս խմբակը մսխում է նաև մեր երկրի ապագա զարգացման հնարավորությունները:
Մի խոսքով այս չարիքի կառավարության գործունեության արդյունքում ազգային աղետից զատ ունենալու ենք նաև սոցիալ-տնտեսական կոլապս՝ իր բոլոր հետևանքներով: