կարևոր
2131 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-30 23:39

Ձնաբքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ-ը հորդորում է խուսափել այդ ուղղությամբ երթևեկելուց

Ձնաբքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է․ ԱԻՆ-ը հորդորում է խուսափել այդ ուղղությամբ երթևեկելուց

Այսօր կեսօրից Սյունիքի տարածաշրջանում սկսված ուժեղ ձնաբուքը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով շարունակվելու է մինչև հունվարի 31-ի երեկո։

Բքի հետևանքով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ է լինելու։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը զինվորական համապատասխան ստորաբաժանման, մարզպետարանի, ճանապարհային ոստիկանության և ՏԻՄ կառույցների հետ աշխատանքներ են տանում արգելափակումից տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին համապատասխան օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Այս պահին արգելափակումից դուրս է բերվել 243 տրանսպորտային միջոց և 82 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն։

ԱԻՆ-ը հորդորում է խուսափել երթևեկել նշված ճանապարհահատվածով և չստեղծել լրացուցիչ դժվարություններ։