18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վարդգես Ղուկասյանի վարած Lexus RX-350 մակնիշի 04 XX 500 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած «ԿԱՄԱԶ»-53212 մակնիշի 53 ՏL 303 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ «ԿԱՄԱԶ»-ը, որը բեռնված է եղել վառելիքով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետի ափամերձ հատվածում:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Տեղի ուժերով և հատուկ տեխնիկայի միջոցով վառելիքը տեղափոխվել է մեկ այլ ավտոմեքենա, որից հետո՝ վերամբարձ կռունկի միջոցով «ԿԱՄԱԶ-ը» դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի: