կարևոր
2105 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-30 20:08

Եղանակի պատճառով Երևանից Ստեփանակերտ ուղևորվող 2 ավտոբուս կանգ է առել Սիսիանում

Եղանակի պատճառով Երևանից Ստեփանակերտ ուղևորվող 2 ավտոբուս կանգ է առել Սիսիանում

Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբուս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։

Խնդրում ենք չանհանգստանալ, վստահեցնում ենք, որ երթուղայինները կշարժվեն ըստ հնարավորության, և ուղևորներին անվտանգ կհասցնեն իրենց ընտանիքներին»,- հայտնում են շտաբից: