կարևոր
2189 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-30 19:18

Պուտինն ու Ալիեւը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը

Պուտինն ու Ալիեւը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը:

Զրույցի ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության հետագա կայունացմանը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը:

Բացի այդ, Պուտինն ու Ալիեւը քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության որոշ հարցեր: