կարևոր
722 դիտում, 3 ամիս առաջ - 2021-01-30 18:58

Շուշիի մասին Փաշինյանի հայտարարությունները միմյանց հակասում են․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ազգային ժողովում ասածս ոչ թե Շուշիի ծագումնաբանության, այլ քաղաքի կարգավիճակի մասին է եղել». առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Երբ հունվարի 28-ին՝ Եռաբլուրում, yerkir.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Շուշին ադրբեջանական է համարում, Փաշինյանը պահանջել էր իր խոսքերը ուղիղ մեջբերմամբ գրել ու բերել կառավարություն, եւ ինքը կպատասխանի հարցին ուղիղ եթերում:

Լրագրողը պաստառի վրա գրել եւ կառավարություն էր բերել նրա խոսքերը, բայց որոշ քաղաքացիներ պատռել էին պաստառը: Փաշինյանը լրատվամիջոցներին մեղադրում է իր դեմ մանիպուլյացիաներ անելու համար:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։