կարևոր
1003 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-30 17:37

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի է Սարավան-«Զանգեր» հատվածը։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» («Դբագ») կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։