20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կարող են ստիպել լքել Ֆլորիդայի առանձնատունը, քանի որ այն գրանցված չէ որպես բնակելի տուն:
Թրամփն անշարժ գույքը գնել է 1985 թվականին: Ավելի ուշ նա առանձնատան մի մասը վերածել էր մասնավոր գոլֆ ակումբի: Թրամփն ստիպված է եղել համաձայնվել որոշակի պայմանների, օրինակ՝ ակումբը պետք է ունենար ոչ ավելի, քան 500 անդամ, որոնք չէին կարող յոթ օրից ավելի անընդմեջ մնալ այնտեղ, իսկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան երեք շաբաթ:
Այժմ հարցը քաղաքային դատախազ Ջոն Ռենդոլֆի ուշադրության կենտրոնում է: Նա կփորձի հստակեցնել Թրամփի՝ առանձնատանը երկարատև ապրելու իրավունքը: