Հունվարի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 10։00-ի սահմաններում Ախթալա քաղաքի բնակիչ 28-ամյա Հարութ Աքելյանը իր վարած Mercedes Vito մակնիշի 51 ՕN 111 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտաճանապարհի 195 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մ ընկել ճանապարհի ձախակողմյան ձորը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Կապան քաղաքի բնակիչ 64-ամյա Ալիկ Հարությունյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Հ․Աքելյանն ու մյուս ուղևոր Կապանի բնակիչ 61-ամյա Ռոբերտ Գասպարյանը դուրս են բերվել ձորից և տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։