կարևոր
1497 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-30 15:57

ԱՄՆ-ում դիմակ կրելը պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում

ԱՄՆ-ում դիմակ կրելը պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փետրվարի 1-ից ԱՄՆ-ում հասարակական տրանսպորտից օգտվելիս (ինքնաթիռ, գնացք, մետրո, ավտոբուս) դիմակ կրելը պարտադիր կլինի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին տարբեր տրանսպորտային միջոցներում պարտադիր դիմակ կրելու վերաբերյալ հրաման  է պատրաստում:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները 2021 թվականի հունվարի 29-ին հրաման են ներկայացրել, ըստ որի՝ հասարակական տրանսպորտի ուղևորներից պահանջվում է դիմակներ կրել՝ կանխելու համար այն վիրուսի տարածումը, որը բերում է COVID 19-ի»,-ասվում է CDC-ի հայտարարության մեջ: