Պատերազմի ավարտից հետո էլ շարունակում են ապացույցներ ի հայտ գալ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ Սիրիայից Ադրբեջան բերված իսլամիստ վարձականները մասնակցել են Արցախյան պատերազմին:
Նկարում «Սուլթան Մուրադ» դիվիզիայի հրամանատար Հոսամ Դիբն է: Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը «Թվիթեր»-ում իր հետեւորդների ուշադրություն հրավիրել է այն հանգամանքի վրա, որ նրա հետեւում պարզ երեւում են ադրբեջանցի զինվորականներն ու այդ երկրի դրոշը: Ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանն էլ տեղորոշել է իսլամիստ հրամանատարի գտնվելու վայրը:
Նկարն արված է Ջրականում՝ Ջաբրայիլում: