կարևոր
2479 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-30 13:59

Ջալալ Հարությունյանը խոսել է եւ ուշագրավ պնդումներ արել. ՔԿ-ն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ

Ջալալ Հարությունյանը խոսել է եւ ուշագրավ պնդումներ արել. ՔԿ-ն ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստի առթիվ ՔԿ-ն հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին Yerkirmedia.am-ին  հայտնեցին կոմիտեից։ 

 Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել են ուշագրավ տեղեկություններ այն մասին, որ Ջալալ Հարությունյանը իր ցուցմունքում պնդել է՝ պատերազմի օրերին իր տեղաշարժի կոորդինատները, թե ո՞ւր ու ի՞նչ մեքենայով է տեղաշարժում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։ Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում է կասկածում՝ ասելով զարմացած է, որ մինչև հիմա չեն կարողանում գտնել։ 

Ըստ նույն այդ տեղեկությունների՝ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:

 Կա վարկած, որ եղել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։