կարևոր
1126 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-30 13:37

ՀՀ վարչապետը չի կարող համարժեքորեն գնահատել իրողությունները․ Բորիս Նավասարդյան

Փաշինյանը իրապե՞ս տարբերություն չի տեսնում Շուշիի հայկական վերահսկողության տակ մնալու դեպքում ադրբեջանական բնակչության վերադառնալու իրավունք տալու եւ քաղաքը Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու միջեւ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Իր այսօրվա լայվից երեք հետեւություններից մեկը հնարավոր է ընտրել միայն. 1. ՀՀ վարչապետը չի կարող համարժեքորեն գնահատել իրողությունները, 2. Լավ էլ կարողանում է, բայց իր լսարանին էշի տեղ է դնում, 3. Էշերը ոչ թե Փաշինյանի ասածները համոզիչ համարողներն են, այլ լսարանի այն մասը, որը երկու լուծումների միջեւ տեսնում է էական տարբերություն` այդ թվում ես»: