կարևոր
1826 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-30 13:16

Կենդանական վախը և սեփական ժողովրդի դեմ գործած հանցագործության ծավալների ու պատճառած վնասի ուշացած գիտակցումը բերել է տագնապային հոգեվիճակի. Արտակ Զաքարյան

Կենդանական վախը և սեփական ժողովրդի դեմ գործած հանցագործության ծավալների ու պատճառած վնասի ուշացած գիտակցումը բերել է տագնապային հոգեվիճակի. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեղավորներն արդարացում են փնտրում,

«Мутиловщик»-ները՝ «крутит» են փնտրում, իսկ մեղավոր և «мутиловчик» Նիկոլը՝ անձնական անվտանգություն է փնտրում։

Սա էր իր այսօրվա լայվի ճամարտակության մեսիջը։ Կենդանական վախը և սեփական ժողովրդի դեմ գործած հանցագործության ծավալների ու պատճառած վնասի ուշացած գիտակցումը՝ Նիկոլին բերել է տագնապային հոգեվիճակի։

Վախը շատ ուժեղ զգացմունք է, ավելի ազդեցիկ՝ քան սերը։ Վախն՝ ամեն ինչի ընդունակ է դարձնում։

Նիկոլը վախեցած է, որովհետև, նախ և առաջ ուզում է ապրել։ Ուզում է ապրել անվնաս, խաղաղ, հարգալից միջավայրում։ Ուզում է ապրել գոնե նախորդ ղեկավարների ունեցած հարգանքի մեկ տոկոսն ունենալով։

Ինքնարդարացման փորձ, ահա այն ինչ մնացել է երբեմնի «ժողովրդահաճո» պոպուլիստ Նիկոլից։ Սեփական դավաճանական որոշումների, հանցագործ տգիտության, մութ գործարքների հետևանքով Հայաստան աշխարհին հասցված մահացու հարվածները պետք է պատասխանատուներ ունենան։

Նիկոլի թիմից ոչ ոք, այդ պատասխանատվության չնչին բաժինն անգամ չի ցանկանում կրել։ Հակառակը՝ վաղը նրանցից շատերը դառնալու են Նիկոլի դահիճներն ու «մեղադրող դատախազները»։ Նիկոլը դա տեսնում է։ Գիտենք նաև մենք։

Գերագույն գլխավոր հանցագործը, տեսնելով, որ իր «մեծաթիվ թիմից» ոչ ոք ցանկություն չունի իր հանցավոր հիմարությունները (բացի լրագրողի պլակատը պատռող տարեց կնոջից) պաշտպանելու՝ փորձում էր դա անել ինքնուրույն։ Վկան՝ այսօրվա լայվը։

Աշխարհի ոչ մի ղեկավարի հասցեին, հրապարակային հարցազրույցով չեն ասել, որ պետք է նրան վերացնել, սպանել, գնդակահարել, սատկացնել և այլն։ Նիկոլի հասցեին ասում են բացահայտ, առանց կաշկանդվելու։ Բազմահազար մարդիկ նման բաներ ասում ասում են նաև ոչ հրապարակային, և Նիկոլը դա գիտի։

Նիկոլն ալիևներից, էրդողաններից, թուրքերից, պակիստանցիներից, գորշ գայլերից, ջիհադիստներից չի վախենում։ Նա վախենում է ազգանվան «յան» վերջավերություն ունեցող անձանցից, կորսված Հայրենիքի համար՝ նրանց վրեժից»։