կարևոր
971 դիտում, 8 ամիս առաջ - 2021-01-30 12:42

Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ապահոված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ապահոված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում. Տիգրան Աբրահամյան

Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։

Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ուղիղ ձևով ապահոված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում։

Ու սա այն պարագայում, որ մեզ համար կարևորություն ներկայացնող «կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում» 8-րդ դրույթը մնում է մասամբ իրագործված։

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, 150-ից ավելի մարդ շարունակում է գտնվել ադրբեջանական գերության մեջ, իսկ այս խնդիրն Ադրբեջանն օգտագործում է ճնշումների, զիջումներ կորզելու և ինչու չէ՝ հայերիս ծաղրի ենթարկելու համար»։