15 հունվարի: 1993 թվական: Սրավենդ: Պետոյի ԻԳԼԱ-ի դիպուկ հարվածը պառկեցնում է թշնամու գերձայնային ՄԻԳ-25 կործանիչը:
Օդում երևացող սպիտակ ծխին հետևում են ազատամարտիկների գոռոցները. «Պետո, ցավդ տանեմ», «հեեեեեեեյ»:
Տղերքը օդ են կրակում, ուրախանում են, թշնամուն հերթական անգամ ջախջախել են… իսկական ցնծություն:
Այսօր նա կդառնար 57 տարեկան:
Պետոյի զինվորական ուղին սկսվեց 1990 թվականի աշնանը, երբ դաշնակցական կամավորական խմբերի հետ հասավ Հյուսիսային Արցախ: Այստեղ Երեւանի պետհամալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողը շատ արագ դարձավ մայոր Պետրոս Ղեւոնդյան, հետո Շուշիի այլեւս իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացնում այն: Նա դարձավ դաշնակցության Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարը։
Մարտակերտի ազատագրումից հետո Պետոյի շնորհիվ սահմանագիծը հասավ Աղդամի շրջան: 56 մարտիկների հետ կյանքի գնով պահեցին Սրխավենդի բարձունքը: Ժամանակը երբեք չէր հերիքում. այնքան բան էր ուզում հասցնել: Կորուստներն ու հաղթանակները գալիս են միասին ասում էր Պետոն:
«Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհվածների ու վիրավորների ցուցակներին»:
Օմարի լեռներում զինվորներին զենք ու սնուդ էր պետք: Շտապօգնության մեքենան կանգնել էր ու չէր համարձակվում ականապատ ճանապարհով առաջ շարժվել` վիրավոր զինվորին մոտենալու համար: Առանց մտածելու` Պետոն նստեց մեքենան ու շարժվեց: Մինչեւ այսօր շարունակում են դողալ նաեւ Պետոյի մարտական ընկերների ձեռքերը, երբ նույն այդ ցուցակում տեսնում են նրա անունը: Տղաները ասում են իրենց համար Պետոն միշտ ներկա է: Այսօր ուխտատեղի է Սրխավենդի ազատագրված բարձունքը, նաեւ Պռոշյան ավանում կանգնեցված հուշարձանը, որտեղ ամփոփված է Պետոն: