կարևոր
1596 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-30 11:37

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 676 նոր դեպք

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 676 նոր դեպք

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 676 նոր դեպք, մահացել՝ 11 հիվանդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 257 632: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 1 441 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 248 537: Կարանտինային ռեժիմում է 530 մարդ, հատուկ վերահսկողության ներքո է 2694 մարդ: Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 311 մարդ:

Կորոնավիրուսից երկրում 3 159 մահ է արձանագրվել: