06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Այսօր Մոսկվայում հանդիպում է սպասվում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի միջեւ: Այս հանդիպմամբ պետք է տրվի տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման մասին բանակցությունների մեկնարկը: Ավելի վաղ RBC-ն հայտնել էր, որ փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջեւանը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ռուսաստանը:
Բացի այդ, կքննարկեն Նախիջեւանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը: Հիշեցնեմ, որ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն ընդունել էին Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որը կզբաղվի տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերով: Փոխվարչապետերը դեռ պետք է հաստատեն փորձագիտական ենթախմբերի կազմը, որոնք էլ կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները՝ նախագծերի իրականացման համար: Եվ դրանից հետո՝մինչեւ մարտի 1-ը, փոխվարչապետերը պետք է ներկայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման ժամանակացույցը: