կարևոր
2276 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-30 10:42

Ռուս խաղաղապահները երթով շարժվել են դեպի ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման տարածք

Ռուս խաղաղապահները երթով շարժվել են դեպի ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման տարածք

Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի ԼՂ-ի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում մի քանի օրվա ընթացքում զինծառայողներն ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն խնդիրները։