27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարեց ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Վահրամ Բադասյանը կկալանավորվի երկու ամսով:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։ Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։