կարևոր
2546 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-29 23:08

Արցախյան պատերազմում նահատակված Արթուր Սուքիասյանի ընտանիքին է հանձնվել իրանցի մարզիկի կողմից նվիրաբերված ոսկե մեդալը

ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված Արթուր Սուքիասյանի ընտանիքին և Արթուրի ծնողներին հանձնեց իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրի կողմից որպես հարգանքի տուրք նվիրաբերված ոսկե մեդալը։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: 

Հիշեցնենք, որ  հունվարի 13-ին իրանցի մարզիկն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանին է հանձնել իր ոսկե մեդալը՝ Արթուր Սուքիասյանի ընտանիքին փոխանցելու նպատակով։