կարևոր
1762 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-29 19:40

Դատախազությունը ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը

Դատախազությունը ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը

Դատախազությունն ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը. այս մասին տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ սոցցանցում քաղաքացիներից մեկի անդրադարձի մեկնաբանությունների դաշտում կատարած իր գրառմամբ: «Տեսագրությունը տեսել ենք, արձանագրվել է մեր կողմից, ուսումնասիրվում է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Շուշին՝ ա) ադրբեջանական է, բ) հայկական է․ այս տարբերակները պաստառի վրա նշելով՝ Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, անձամբ ներկայացել է կառավարություն և ընթերցել վարչապետի հայտարարությունը ԱԺ ամբիոնից՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։