կարևոր
1577 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-29 19:32

Երեւանում առկա պատսպարանների խնդիրներից մինչեւ հրշեջ հիդրանտների նորոգում. ԵՓՎ-ն ամփոփել է 2020 թվականը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեւանում առկա 10 եւ ավելի հարկեր ունեցող բազմաբնակարան շենքերի հրդեհաշիջման քարտեր են կազմվել 2020թ-ին՝ բացառությամբ նորակառույցների, որոնք դեռ շահագործման չեն հանձնվել: Հրդեհաշիջման քարտերը թույլ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների առաջացման դեպքում մարդկային եւ նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները: Իսկ պայթյունավտանգ, դյուրավառ, ռադիոակտիվ եւ խիստ թունավոր նյութեր պարունակող ձեռնարկությունների հրդեհաշիջման քարտերում եւ օպերատիվ պլաններում իրականացվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Երեւանի քաղաքապետարանում Երեւանի փրկարարական վարչությունն ամփոփեց բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2020 թվականի գործունեությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: