19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարական stopcov.ge կայքից:
Տվյալները ստացվել են 19 311 թեստի հիման վրա` 2000 թեստով պակաս, քան նախօրեին էր, երբ 723 դրական էր եղել։
Երկրում վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 256 956-ի։
Կորոնավիրուսը ևս 21 մարդու մահվան պատճառ է դարձել։ Մահացածների ընդհանուր թիվն այսպիսով հասավ 3 148-ի։ Նախօրեի տվյալներով` ապաքինվել է 637 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 247 096 է։
Երկրում 6686 ակտիվ դեպք կա, մոտ 40%-ը ստացիոնար բուժում է ստանում։ 610 ծանր հիվանդ կա։ Արհեստական շնչառության ապարատ է միացված 167 պացիենտի։