կարևոր
1865 դիտում, 2 տարի առաջ - 2021-01-29 18:52

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ՀՀ ՊՆ ղեկավարին ներկայացրել է շտաբային բանակցությունների արդյունքները

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ՀՀ ՊՆ ղեկավարին ներկայացրել է շտաբային բանակցությունների արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 29-ին ընդունել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող  ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ՀՀ պաշտպանության նախարարին  տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ փոխգործակցության և, ըստ նախանշված ուղղությունների, քննարկումների շարունակման, ինչպես նաև ծրագրված առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ: