կարևոր
312 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-01-29 17:58

Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Թուրքիայում է

Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Թուրքիայում է

Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցի վերջին կանգառը Թուրքիայում է: Ստամբուլում Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է նախագահ Ռեջեփ Էրդողանի, նաեւ իր թուրք պաշտոնակցի հետ:

Բանակցություններից հետո Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ միասին ծրագրում են Հարավային Կովկասում համագործակցությունն ընդլայնել մինչեւ 3+3 ձեւաչափ՝ ներառելով Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին, Թուրքիային, Վրաստանին եւ Իրանին: Հենց այս երկրներ էլ Իրանի արտգործնախարարն այցելեց այս շաբաթ:

Զարիֆը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարը պետք է ավելի տեւական դարձնել եւ ակտիվացնել առեւտրատնտեսական համագործակցությունը: Իսկ ղարաբաղյան բանակցային գործընթացում հարմար տեղավորվելու փորձեր անող Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից, հատկապես՝ Հայաստանի ու այս ուղղությամբ իրենք «կառուցողական քայլերի» են սպասում Երեւանից: