Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց․ նշում են, որ պետությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը և պահանջում են այն:
«Հիմա մեզ պետք է մոտենա Արա Առաքելյանը, ով այդ հարցերով հանձնաժողովի նախագահն է, և պարզաբանում տա: Ոչ մեկը մեզ հետ այդ հարցով չի կապվել, ոչ մեկը պատասխան չի տվել», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: