Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի Քաշաթաղի համայնքի բնակիչները: Նրանք պահանջում են՝ իրենց ապահովել տանիքով: Նշում են, որ իրենց բռնի ուժով են հանել իրենց տներից, ուստի պետությունից գույքի համարժեք փոխհատուցում են ուզում:
Մասնակիցների խոսքով՝ տարբեր մարմինների են դիմել, սակայն հարցին ոչ դրական, ոչ էլ նույնիսկ բացասական պատասխան չեն տվել:
Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարի խոսքով՝ տեղահանված է մոտ 13 հազար բնակիչ, 3000 ընտանիք: Նա նշել է, որ թեեւ Հայաստանի կառավարությունը տրամադրել է 300 հազար եւ 68 հազար դրամ օգնություն, սակայն, ըստ համայնքի ղեկավարի, ծրագրային խնդիրներ կան՝ շատերը չեն կարողանում օգտվել: