կարևոր
1139 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-29 13:38

Արցախում անհայտ անձը մտել է դպրոցի շենք և հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ

Արցախում անհայտ անձը մտել է դպրոցի շենք և հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ

2021թ. հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, մեխանիկական ներգործության միջոցով ջարդելով մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել ԱՀ Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենք և գաղտնի հափշտակել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.273.600 ՀՀ դրամ արժողությամբ, տարբեր տեսակի ապրանքներ:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: