կարևոր
1103 դիտում, 1 տարի առաջ - 2021-01-29 12:53

Տրիպոլիում բողոքի ալիքը չի հանդարտվում․ անցած գիշեր ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի շենքը

Տրիպոլիում բողոքի ալիքը չի հանդարտվում․ անցած գիշեր ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի շենքը

Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում, բողոքի ակցիաները նոր թափ են ստացել՝ ցուցարարներից մեկի մահվանից հետո:

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքողներն անցած գիշերը հրկիզել են Տրիպոլիի քաղաքապետարանի շենքը: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ կրկին բախումներ են սկսվել: Տուժել է ավելի քան 100 մարդ:

Տրիպոլիում անկարգություններ են սկսվել հունվարի 25-ին։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ ՝ պահանջելով բարելավել կենսապայմանները՝ վախենալով սովից։ Ցույցերի մասնակիցները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ եւ հանդես են գալիս կորոնավիրուսի պատճառով երկարացված կարանտինի դեմ: