08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է եկեղեցական դիվանագիտության մասին
«Տևական ժամանակ է առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում իհարկե նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի խնդրել՝ միջնորդել գերիների վերադարձման հարցում: Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբղվում: Չգիտեմ թե ինչու:
Երեկ մեծ ոգևորվածությամբ ընդունեցի Վեհափառ հայրապետի՝ Հռոմի Պապուն այս հարցով դիմելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը: Նաև կարծում եմ կարող է դիմել Պատրիարք Կիրիլին: Ընդհանրապես Եկեղեցական դիվանագիտությունը չափազանց կարևոր գործ կարող է անել, մանավանդ, երբ աշխարհիկ իշխանությունը «բացակա» է: Ցանկացած մարդասիրական նախաձեռնություն կարող է իրականացվել եկեղեցու միջնորդությամբ: Եկեղեցին ունի բոլոր կարողություններն ու պատմական փորձը՝ պետականության բացակայության պայմաններում պետության որոշ գործառույթների իրականացման համար: Ասեմ ավելին: Միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն այս կարևոր և աստվածահաճո առաքելությունն ամբողջությամբ իրականացնել: Այսկերպ եկեղեցին իր հավատավոր զավակներին կվերադարձնի տուն, ինչը նաև եկեցեցու հեղինակության բարձրացում է նշանակում»: